ՀասարակությունՄշակույթ

Անցյալի արժեքների նկատմամբ հարգանքը՝ ԵՊՀ- ում

sonahakobyan

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել  ակադեմիկոսներ Հրանտ Թամրազյանի, Էդվարդ Ջրբաշյանի և Արսեն  Տերտերյանի կիսանդրիների բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է ականավոր գիտնականների կյանքն ու գործունեությունը: Կիսանդրիների բացմանը մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ինչպես Հրանտ Թամրազյանը, այնպես էլ Էդվարդ Ջրբաշյանն ու  Արսեն Տերտերյանը իրենց մեծ ներդրումն են ունեցել հայ գրականագիտական դպրոցի զարգացման գործում:  Իր հերթին կարևորելով ակադեմիկոսների կիսանդրիների տեղադրումը ՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր նկատեց, որ անանց արժեքների թվում իր ուրույն տեղն ունի նաև «Ուսուցիչ» հասկացողությունը:

Ներկաներին շնորհավորեց և իր երախտիքի խոսքը հայտնեց նաև Հայ բանասիրության ֆակուլտետի  Գրականության տեսու­թյան և գրաքննադատության ամբիոնի վարիչ, Էդվարդ Ջրբաշյանի դուստր Աշխեն Ջրբաշյանը: Դատելով ներկաների թվից՝  Աշխեն Ջրբաշյանը նկատեց, որ անցյալի արժեքների հանդեպ հարգանքը ոչ միայն չի մահացել, այլև էլ ավելի է մեծացել:

Back to top button