Հասարակություն

Գուշակություն. գիտությո՞ւն, թե՞ խաբեություն

sonahakobyan

 

Տարբեր գուշակներին դիմողները հաճախ չեն գիտակցում, որ գուշակի հետ հանդիպումից հետո ներշնչանքի ուժն է բարձրանում և նրանք կարող են հայտնվել շատ ավելի բարդ կացության մեջ, քան՝ գուշակներին դիմելուց առաջ էին: Չցանկանալով քարկոծել իրական մասնագետներին՝ աստղաբան-էզոթերիկ  Գուրգեն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ աստղաբանությունը ևս գիտություն է, որտեղ կան իսկապես բանիմաց մասնագետներ: Քրիստոնեությունը, սակայն,  չի ընդունում  ինչպես պայծառատեսների, այնպես էլ գուշակների, աստղաբանների և էքստրասենսների գոյությունը: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է  Տեր Եսայի քահանա Արթենյանը, այն ամենը, ինչը կապված է գուշակությւոնների հետ, չի կարող գիտություն լինել, այդ ամենը խաբեություն է:

Back to top button