Հասարակություն

Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն եւ ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Back to top button