Հասարակություն

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է

Փետրվարի 12-ին եւ լույս 13-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից  հայտնում են, որ բացի վերոնշյալից, ՊԲ արեւելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 60 /30 արկ/ եւ 82 /9 արկ/ միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Back to top button