Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը Վիկտորիա Նուլանդի հետ քննարկել է ԼՂ բանակցային գործընթացը

Մյունխենում, այսօր՝ փետրվարի 13-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին եւ նրա հետ քննարկելի ԼՂ խնդիրը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարեւորեցին վերջին տարիներին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էդվարդ Նալբանդյանը եւ Վիկտորիա Նուլանդը մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների:

Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նուլանդը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

Back to top button