Քաղաքական

Բակո Սահակյանն ընդունել է Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

 

Back to top button