Մշակույթ

D’Black Blues Orchestra-ի բացառիկ համերգը՝ Երեւանում

sonahakobyan
Փետրվարի 14-ին երաժշտասերներին յուրահատուկ անակնկալ է սպասվում: D’Black Blues Orchestra-ն կներկայացնի բացառիկ համերգ՝ նվիրված հայտնի երաժիշտ Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին: Համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կհնչեն կատարումներ Կլեպտոնի երգացանկից, Բոբ Մառլիի ստեղծագործություններից: Վլադիմիր Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ թեև Հայաստանում առաջին անգամ չէ, սակայն նման մեծ ծրագիր Երևանում առաջին անգամ են իրականացնում: Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

 

Back to top button