Միջազգային

Թայվանում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 94-ի

Թայվանում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 94-ի: Անհետ կորած է համարվում 28 մարդ: Ավելի վաղ հայտարարվել էր 55 զոհի մասին: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, զոհերի մեծ մասը դուրս են բերվել  փլուզված 17 հարկանի շենքի փլատակներից: Նախնական տվյալներով, շենքը փլուզվել է, քանի որ պատրաստված է եղել անորակ շինանյութից ու շինարարական նորմերի ու պահանջների խախտումներով:

Թայվանում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է  փետրվարի 6-ի առավոտյան: Էպիկենտրոնը գտնվել է 43 կմ խորության վրա: Թայվանում ընդհանուր առմամբ ավերվել է 9 տուն:

Back to top button