Հասարակություն

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի
պատճառով փետրվարի 11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ
ճանապարհահատվածը փակվել է: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ
տեղեկատվություն:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Back to top button