Քաղաքական

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ամփոփիչ զեկույցը՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին

Նկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի
lenabadeyan
«Եթե չլինեին լցոնումները, խախտումները եւ բռնությունները Երեւանում «Այո»-ն մոտ 20 տոկոսով քիչ կլիներ, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում, հավանաբար, 30-47 տոկոս «Այո» կլիներ եւ 53-70 տոկոս՝ «Ոչ»: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն է այսօր ներկայացրել այս թվերը՝ վկայակոչելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ամփոփիչ զեկույցը սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին: Ի դեպ, այս անգամ զեկույցի համահեղինակ է նաեւ «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ»-ը, որի ներկայացուցիչները չէին ստացել միջազգային դիտորդի կարգավիճակ եւ աշխատել էին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում: Հրապարակված զեկույցում նախաձեռնությունը նաեւ մի շարք առաջարկություններով է հանդես եկել՝ կապված նոր Ընտրական օրենսգրքի հետ:

 

Back to top button