Հասարակություն

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

selim17ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:  Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Back to top button