Հասարակություն

Ինչո՞ւ են մաքրվում միայն Երեւանի կենտրոնական փողոցները

hasmikdilanyan
Անդրադարձ  ձմռանն ակտուալ ու երբեք հրատապությունը չկորցնող թեմաներից մեկին՝ տեղումներ, չմաքրված փողոցներ ու  հավաստիացումներ՝ հակառակ բևեռից:  Ընդամենը մեկ օր առաջ տեղացած ձյունը կրկին կաթվածահար էր արել  մայրաքաղաքի փողոցները: Պատկան մարմինները վսատհեցնում էին, որ  Երևանի փողոցները մաքուր են. շարքային երևանցիները՝ այլ բան էին ականատես լինում: Պատկերը մխիթարական չէ նաև համայնքներում՝   միջհամայնքային փողոցները շարունակում են չմաքրված մնալ:

 

Դեռ նախորդ  տարվանից մայրաքաղաքի պատասխանատուները վստահեցնում էին, որ պատրաստ են առաջին ձյանն ու  անակնալի չեն գա, երբ  ձյուն տեղա: Սակայն, ինչպես ցույց տվեց իրականությունը, ամեն ինչ այլ կերպ ստացվեց ՝ դեռ տարեսկզբից:  Այն,որ աղբահանություն իրականացնող Սանիթեքը թերացել էր իր աշխատանքներում, անգամ հրապարակային խոստովանեց ընկերության  տնօրենը:  Երևանի քաղաքապետից  նկատողություն ստացան անգամ:

Վերջին ձյունն էլ  ընդամենը մեկ օր առաջ կաթվածահար արեց մայրաքաղաքի երթևեկեությունը: Երեկ վաղ առավոտից սոցիալական ցանցերում պարբերաբար   հայտնվում էին գրառումներ, նկարներ՝  խցանումենրից ու չմաքրված փողոցներից: Դժգոհությունները հատկապես մայրաքաղաքի բարձրադիր վայրերից էին:  Դժվարությամբ, սակայն,  մայրաքաղաքում երթեևկությունը վերականգվեց:  Իսկ Երևանի կաթվածահար երթևեկության  առաջին հարվածներն իրենց մաշկի վրա անմիջապես երթուղայինների ու ոչ միայն վարորդներն են զգում

Եթե գլխավոր փողոցները  վաղ թե ուշ մաքրվում են, ապա երկրորդական  փողոցները շարունակաբար դուրս են մնում ուշադրությունից: Սա նկատել է նաև Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը: Երևանում  մայթերի մաքրման,  այսպես ասենք, պատասխանատուն վերջին շրջանում առևտրի  կետերի սեփականատերերն են. նրանց անգամ չմաքերլու համար տուգանում են: Չիլինգարյանը կարծում է, որ սա լծակներն օգտագործելու ամենահեշտ  ճանապարհն է:

Փաստեր չունի, անձամբ չի տեսել,  սակայն, որպես ՀՀ շարքային քաղաքացի սպառողների իրավունքների պաշտպանը լսել է՝ մարզերում ու հատկապես միջհամայնքային ճանապարհները նույնպես անմխիթար վիճակում են հայտվում ձյան առաջին իսկ տեղումների ժամանակ: Այստեղ  էլ պատասխանատուն  ՏԻՄ-ներն են, որոնք գտել են չաշխատելու լավագույն պատճառաբանությունը՝ գումարներ չկան:

Back to top button