Մշակույթ

Արվեստասեր հասարակությանը ներկայացվել է «Միջին Արևելքի արվեստ» ցուցադրությունը

aidaavetisyan
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այսօր արվեստասեր հասարակության առջև իր դռները բացեց Մարկոս Գրիգորյանի նվիրած հավաքածուի հիման վրա ստեղծված «Միջին Արևելքի արվեստ» ցուցադրությունը: Մշտական ցուցադրությունն ընդգրկում է իրանական, հայկական, եվրոպական, ամերիկյան հոգևոր և նյութական մշակութային արժեքներ: 2500 բնօրինակ ցուցանմուշների հեղինակ Մարկոս Գրիգորյանը հայ -իրանական հարուստ ժառանգությունը թանգարանին է նվիրել  դեռևս 1993 թվականին և արդեն թարմացված է այն մշտական ցուցադրության ներկայացվում:  Ցուցադրության բացմանը ներկա եղել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

 

Նկարիչ, գորգագետ Մարկոս Գրիգորյանը ծնվել է Ռուսաստանում, երկար ժամանակ ապրել Իրանում: Նրա արվեստն արդեն կես դար համաշխարհային արվեստի իրողություն է, սակայն հայ արվեստաբանությանը քիչ հայտնի: 1993 թվականին Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել արևելյան մշակույթի՝ Իրանի և Հայաստանի մշակութային արժեքների իր հավաքածուն, որն էլ ընդգրկում է  նաև Պարսկաստանի տարբեր նահանգների 3-4 հազար պատմություն ունեցող ցուցանմուշները: Հավաքածուի ընդգրկուն աշխարհագրությունը, ժամանակագրությունն ու մշակութային բազմազանությունը պայմանավորված է հավաքողի՝ սփյուռքահայի ճակատագրով: Այսօր այս հավաքածուն նոր շունչ ու կյանք ստանալուց հետո Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ներկայացվեց մշտական ցուցադրության:

Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքներից ներառված են  հավաքածուի լավագույն ցուցանմուշները՝ պարսկական և հայկական հնագիտական իրեր, միջնադարյան ձեռագրեր, իրանական մանրանկարչություն, ազգագրական իրեր: Թանգարանն արդեն առաջարկ ունի Մարկոս Գրիգորյանի նյութերն աշնանը ցուցադրել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող 2500 բնօրինակ ցուցանմուշները թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով՝  իրենց փոքրիկ ներդրումը կունենան հայ-իրանական դարավոր բարեկամության մեջ:

Այն որ հայ-իրանական մշակութային երկխոսությունն առավել կնպաստի երկու հարևանների դարավոր բարեկամությանը, հաստատեց նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ներկաներին խորհուրդ տվեց այցելել Իրան և այնտեղ ուսումնասիրել հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Ցուցադրությունը դիտելուց հետո ներկաներին  ներկայացվեց նաև հայ-իրանական 25-ամյա բարեկամությունը վկայող ֆիլմ:

Back to top button