Մշակույթ

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

հրապարակված 10.49-ին

լրացված՝ 14.15-ին

alisagevorgyan

1885 թվականի փետրվարյան այս օրը Ջավախքի Գանձա գյուղում ծնվեց Վահան Տերյանը մեծ քնարերգու, նաև հասարակական-քաղաքական գործիչ, ով իր կարճատև կյանքի 35 տարիների ընթացքում ստեղծեց մի պոեզիա, որը յուրքանչյուրին տանում է դեպի երկինք, պոեզիա, որը հայ քնարերգությունը բարձրացրեց ու հասցրեց եվրոպական ու ռուսական հարուստ գրականության նշաձողին։ Տերյանի ծննդյան օրը տերյանասերներն ավանդույթի համաձայն համախմբվում են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, բանաստեղծի շիրիմի շուրջ։ Այս տարի նշում ենք Վահան Տերյանի 131-րդ տարեդարձը:

 

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

Վահան Տերյան

Դա պիտի պատահեր սրբալույս հողի վրա, «Բարձագահ Աբուլի ու Մթին սարերեի» ծոցում, որն աշխարհից վեր է և ուրիշ, և երկնիքին մոտ է ավելի, ինչպես պնդում էր մեծն Թումանյանը։ Նա պիտի գար, որպեսզի մեկներ աշխարհին իր «Մթնշաղի անուրջները», որպեսզի ավելի ամբողջանար ու զորանար հայ խոսքի սիմֆոնիան , որպեսզի հայն ավելի հայանար ու մաքրվեր։ Նրա տողրում շարունակաբար տրոփում է մեր ժողովրդի ծով կարոտն ու ամեն նոր սերնդի շութրերով կրկին ու կրկին բարձրանում է վերջին պոետը լինելու աղոթք դարձած տագնապն ու հոգևոր հայսաատնա կերտելու անխորտակ մարմաջը։ Նա ծնվեց ու ապրեց բարդ ու հակասական ժամանակներում, եկավ այն ժամնակ, երբ չէին սպասում նրան »,-ասում է Տերյան մշակութային կենտրոնի խորհրդի նախագահ Առուշան Հակոբյանը:

Տերյանն այն քիչ երջանիկ բանաստեղծներից է, ում դեռ ճանաչում և սիրում են երիտասարդները։ Հոգևոր սովի մեր օրերում էլ շատերը սիրում ու տառապում, կորցնում, փնտրում և իրնեց հոգևոր գոյությունն իմաստավորում են տերյանական պատկերներով։ Գրող-հրապարակախոս մերուժան Տեր Գուլանյանին այդ պատկերներն ուղեկցում են 8-րդ դասարանից:

«Տերյանն այն բանաստեղծն է, որը գովեստի կարիք չունի, դա նույնն է, թե Մոցարտի «Ռեքվիեմը» գովես: Տերյանին պետք է կարդալ: Տերյանը ոչ միայն մեծ պոետ էր, այլև մեծ պետական գործիչ, որի մասին պետք է ֆիլմ նկարել: Ցավալի է, որ Տերյանի նկարը չկա հայկական դրամի վրա: Տերյանը դրամով չէր փրկվի, բայց երիտասադներն ավելի հաճախ կշփվեին նրա անվան հետ»,-ասում է Մերուժան Տեր Գուլանյանը:

Back to top button