Հասարակություն

Տեղի է ունեցել Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստը

Հունվարի 31-ից փետրվարի 8-ը Կահիրեի Ղպտի Ուղղափառ եկեղեցու Ս. Մարկոս կենտրոնում տեղի ունեցավ Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստը:

Հունվարի 31-ին Ս. Բիշոյ վանքում հանձնախմբի անդամներին ընդունեց և իր օրհնությունները բաշխեց Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետ Նորին Սրբություն Թավադրոս Բ-ը:

Փետրվարի 1-5-ը հանձնախումբը քննարկեց Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների ծիսական ավանդության որոշ հարցեր, մասնավորապես Մկրտության ծիսակարգի ընկալման ու կատարման ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունը յուրաքանչյուր եկեղեցական ընտանիքի ավանդության շրջանակից ներս:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիպմանը մասնակցում էին Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Միջեկեղեցական-աստվածաբանական հանձնախմբի նիստի ընթացքում որոշվեց հաջորդ նիստը գումարել Հռոմում, 2017 թ. հունվարի 21-28-ին` իբրև քննարկման նյութ ունենալով Սուրբ Պատարագն ու դրան հարակից ծիսական-աստվածաբանական հարցերը:

Back to top button