Միջազգային

ՌԴ Հարավային օկրուգի զորքերը բերվել են ռազմական պատրաստականության

Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ` Հարավային ռազմական օկրուգի զորքերը բերվել են ռազմական պատրաստականության, իրականացվում է անակնկալ ստուգում: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ստուգվում է ավիացիայի և հակաօդային պաշտպանության համակարգերի պատրաստականությունը պետական և ռազմական նշանակության օբյեկտների պաշտպանության համատեքստում:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` Շոյգուն նշել է, ստուգման ընթացքում պետք է գնահատվի տարբեր ճգնաժամային իրավիճակներում արձագանքման պատրաստականությունը:

Back to top button