Քաղաքական

Հայաստան կայցելի Շվեդիայի արտաքին գործերի նախարարը

Փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։

Երևանում Շվեդիայի արտգործնախարարին կընդունի hանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Back to top button