Տնտեսական

Իրանը ծրագրում է 5 անգամ ավելացնել գազի մատակարարումները Հայաստան

Իրանը ծրագրում է 5 անգամ ավելացնել կապույտ վառելիքի մատակարարումները Հայաստան: Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Կամելին նախօրեին հայտնել է, որ գազամատակարման ավելացման հանգուցային  գործոն կարող է դառնալ Հայաստանն ու Իրանը միմյանց կապող էլեկտրահաղորդակցման նոր գծերի կառուցումը: «Անգամ Իրանի և Հայաստանի համատեղ համաձայնագրի շրջանակներում գոյություն ունի գազի մատակակարումները մինչև օրական 5 միլիոն խորանարդ մետրի հասցնելու հնարավորություն», Mehr գործակալության փոխանցմամբ ասել է պաշտոնյան:

Իրանն ու Հայաստանը 2015 թվականի օգոստոսին կնքել են էլեկտրահաղորդակցման երրորդ գծի կառուսման մասին համաձայնագիր: Իրանը նախատեսում է նախագծի միջոցով միանալ Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերին:

Կարդացեք նաև
Close
Back to top button