Միջազգային

ՌԴ հետեւում է, ԱՄՆ՝ ողջունում, ՆԱՏՕ- ն սատարում. Էր Ռիադի հայտարարության արձագանքները

marlenahovsepyan

Մոսկվան ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելու Սաուդյան Արաբիայի մտադրությանը։

Նախօրեին թագավորության պաշպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին հայտարարել էր, որ սաուդյան իշխանությունները պատրաստ են մասնակցել Սիրիայում ցամաքային գործողությանը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կազմում:

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը ողջունել է Էր Ռիադի հայտարարությունը՝ նշելով, որ սաուդցի պաշտոնյաների հետ հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Բրյուսսելում:

Բրիտանական The Guardian պարբերականը, հղում անելով իր աղբյուներին, գրում է, որ Սաուդյան Արաբիան Սիրիայում իր գործողությունները մտադիր է համաձայնեցնել Թուրքիայի հետ. մի քանի շաբաթ առաջ Էր Ռիադն ու Անկարան ստեղծել են մարմին, որը պատասխանատու է լինելու ռազմական գործողությունների համակարգման համար:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան 50 երկներից բաղկացած միջազգային կոալիցիայի կազմում մասնակցում է Սիրիայում 2014թվականին իրականացվող օդային ռազմական գործողությանը: Սնցյալ տարեվերջին Էր Ռիադը հայտարարել էր առանձին իսլամական կոալիցիա ստեղծելու մասին, որի կազմում են 34 երկիր, այդ թվում՝ Թուրքիան և Եգիպտոսը:

Կրեմլում մեկնաբանել են Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու Էր-Ռիադի մտադրության մասին արևմտյան մամուլում տեղ գտած լուրերը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, սակայն հարցի վերաբերյալ որոշակի դիրքորոշում հայտնել հրաժարվել է:

Միաժամանակ՝ Ռուսաստանի Պետական դումայի օրենսդրական հարցերով կոմիտեի նախագահ Պավել Կրաշենիննիկովը հայտարարել է, որ եթե Էր Ռիադը զորք մտցնի Սիրիա առանց այդ երկրի իշխանությունների համաձայնության, ապա դա կարելի է որակել որպես պատերազմի հայտարարում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը սատարում է Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գաղափարին, սակայն ռուսական ավիացիայի գործողությունները Սիրիայում խոչընդոտըում են խաղաղ գործընթացին: «Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում սիրիացի աբստամբների դիրքերին՝ ձախողելով քաղաքական լուծումների մշակման գործընթացը»,- ասել է Ստոլտենբերգը:

Նախօրեին, հիշեցնենք, Սիրիայի խնդրով ժնևյամ բանակցությունները դադարեցվել են: Մոսկվան գործընթացի ձախողման մեջ մեղադրում է սիրիական ընդդիմությանը։ Միացյալ Նահանգները համոզված է, որ բանակցություններն ընդհատվեցին Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պատճառով: Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան արևմտյան գործընկերներին առաջարկել է Սիրիայի հարցով խորհրդատվական կենտրոն ստեղծել, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է:

Back to top button