Հասարակություն

Մեղավորները կպատժվեն

hasmikdilanyan
Վերահսկիչ պալատն Արագածոտնի և Կոտայքի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում ուսումնասիրություններ է կատարել՝  և Կոտայքում 9912 նպաստառու ընտանիքների գործերից  ուսումնասիրել է  6753-ը, հայտնաբերել է 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում, իսկ Արագածոտնում՝ ուսումնասիրել 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ, հայտնաբերել՝ 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում: Խնդիրը կառավարությունում արդեն քննարկվել է, այսօր՝ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս անդրադարձել է  խնդրին՝ հանձնարարական տալով տարածքային կառավարման ու արտակագր իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:

«Խորհրդակցության ընթացքում մանրամասն լսել ենք բոլոր կողմերին, ինձ համար անընդունելի են այն արդարացումները, որ հնչում էին խորհրդակցության ժամանակ, որոնց մեծ մասն անհիմն են: Հանձնարարում եմ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ մարզպետների հետ քննարկել այդ հարցերը, և ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է այդ պաշտոնյաներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Հանրությանը պետք է տեղեկացնել այդ ամենի մասին»:

Հովիկ Աբրահամյանն ավելացրեց նաև, որ իր համար ընդունելի է Վերահսկիչ պալատի խորհրդի՝ բոլոր սոցիալական ծառայություններում ստուգումներ իրականացնելու որոշումը: Վարչապետի խոսքով՝ դա այն ոլորտն է, որտեղ անաչառությունը պետք է անպայման ապահովվի, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում:

Back to top button