ԿարևորՔաղաքական

Կոալիցիոն կառավարության ձեւավորման խնդիրը կլուծվի մինչեւ հաջորդ շաբաթավերջ

arminegevorgyan

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում կոալիցիոն կառավարության ձեւավորման հարց չի քննարկվել, նիստի ավարտից հետո հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել է, որ մինչեւ հաջորդ շաբաթավերջ կլինի հստակություն։ «Քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել, չի համաձայնեցվել ոչինչ»,- ասել է Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ հետ կոալիցիոն կառավարության հետ կապված խնդրին։

Իսկ այսօրվա նիստում ՀՀԿ ԳՄ- ն քննարկել է ընտրական բարեփոխումների հարցը։ ՀՀԿ մամուլի պատասխանատուն նշել է, որ նոր Սահմանադրությամբ անցում ենք կատարում համամասնական ընտրական համակարգի եւ քննարկումները ընտրական օրենսգրքի շուրջ շարունակվում են։

Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրել է, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի վաղը կայանալիք նիստում քննարկվելու է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը։ Նա չի բացառել, որ ՀՀԿ- ն կառաջադրի արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը։

Արմինե Գեւորգյանի հեռախոսային ռեպորտաժը

Back to top button