Հասարակություն

Ռուսաստանում հայ գործարարներ են սպանվել

Ռուսաստանի Լենինգրադի շրջանի հետաքննիչները քրեական գործ են հարուցել Շլիսելբուրգում ավտոսպասարկման կետերից մեկում փոխհրաձգության գործով, տեղեկացնում է Newsru.com-ը: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից 2-ը մահացել են: Մահացածները հայ գործարարներ են:

Հետաքննությունը պարզել է, որ 2016 թվականի հունվարի 31-ին վիճաբանություն է տեղի ունեցել տղամարդկանց երկու խմբի միջև: Կողմերից մեկը հրազեն է օգտագործել, որի հետևանքով էլ 2 մարդ է զոհվել:

Սպանվածներն են 1956 թ. ծնված Հրայր Վարդանյանը և 1971 թ. ծնված Արմեն Խուրշուդյանը: Երկուսն էլ գործարար են և կոնֆլիկտում հակառակ կողմերում են եղել: 26-ամյա Վախթանգ Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Back to top button