Միջազգային

Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համար:«Ռուսաստանը կշարունակի ավրահարվածներ հասցնել այնքան ժամակ, քանի դեռ մենք իրապես չեն հաղթել «Իսլամական պետություն» և «Ջաբրաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորուրումներին»,- ասել է Լավրովը:

Նախօրեին, հիշեցնենք, սիրիական ընդդիմությունը Ժնևում ընթացող բանակցությունների ժամանակ պահանջել է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածներ հասցնել երկրի տարածքում: Լավրովն այսօր ընդգծել է, որ Մոսկվան պատրաստակամ է ահաբեկչության դեմ պահքարի հարցերը համակարգել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հետ՝ հակառակ դրա լեգիտիմության հետ կապված հարցերին:

Նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պնդում է. պետք է փակել սիրիական նավթի ապօրինի տարանցումը Թուրքիա, ինչը հանգուցային նախապայման է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համար:

Back to top button