Միջազգային

ԱՄՆ 4 անգամ կավելացնի Եվրոպայում ռազմական ծրագրերի բյուջեն

Սպիտակ տունը հայտարարել է Եվրոպայում իր ռազմական ծրագրերի համար նախատեսված բյուջեն չորս անգամ ավելացնելու մասին: Նախագահ Բարաք Օբաման հաստատել է ԱՄՆ հավատարմությունը միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայի գաղափարին և խոստացել է եվրոպացի գործընկերներին պաշտպանել Ռուսաստանի ագրեսիվ պահվածքից:

Սպիտակ տան կայքը հրապարարկել է Օբամայի հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ այս տարի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ Միացյալ նահանգներն ու դաշնակիցները պետք է ամրապնդել կոլեկտիվ անվտանգությունը, և Վաշինգտոնը իր ռազմական ներկայությունը Եվրոպայում ամրապնդելու համար նախատեսում է 3,4 միլիարդ դոլար տրամադրել:

Back to top button