ԿարևորՔաղաքական

ԱԺ- ում քննարկում են վարկային նոր համաձայնագրեր

lenabadeyanlusinevasilyan

Այսօր շարունակվում է ԱԺ հերթական քառօրյայի երրորդ օրվա աշխատանքը: Մարդու իրավունքներիր պաշտպանի թեկնածուների առաջադրման կարգի փոփոխությունը երեկ ընդունելուց հետո այսօր Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է արդեն օմբուդսմենի առաջադրման հստակ ժամկետների մասին: Ըստ այդմ՝ Մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուները ԱԺ պետաիրավական հանձնաժողովին պետք է ներկայացվեն հնգօրյա ժամկետում՝ ներառյալ մինչեւ փետրվարի 9-ը: Հիշեցնենք, որ քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ միջանցքներում, պատգամավորները նշում էին իրենց կարծիքով «լավ» օմբուդսմենի մի քանի թեկնածություն: Ըստ այդմ՝ շրջանառվում են իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, Ավետիք Իշխանյանի, ինչպես նաեւ Զարուհի Փոստանջյանի անունները:

Քննարկումներից առաջ խորհրդարանն ընդունել է երեկ քննարկված նախագծերը՝ առաջին ընթերցմամբ ընդունվել է  Շրջանառության հարկում առաջարկվող փոփոխությունները, իսկ երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունվել է կառավարության ներկայացրած բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին նախագիծը:

Back to top button