Տնտեսական

Սթափեցնող, ոչ թե հանգստացնող. տնտեսագետը՝ «Տնտեսական ազատության ինդեքս»-ի ցուցանիշի մասին

hasmikdilanyanhasmikmartirosyan
«Տնտեսական ազատության ինդեքս 2016»-ում Հայաստանի 54-րդ տեղ զբաղեցնելը մեզ համար սթափեցնող պետք է լինի, ոչ թե հանգստացնող: Այսօր լրագրողների հետ հանդիպման հայտարարել է  տնտեսագետ, «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2016թ-ի Տնտեսական ազատության ինդեքսը (2016 Index of Economic Freedom),  որի համաձայն` Հայաստանը հաշվառված 178 երկրների շարքում 67 միավորով զբաղեցրել է 54-րդ տեղը: Հայաստանի տնտեսությունը շարունակում է համարվել «չափավոր ազատ»: ԵՏՄ երկրների շարքում  մեր երկիրն առաջատարն է, երկրորդն է ԱՊՀ երկրների շարքում: Զեկույցի, ինչպես նաև վերջին մեկ տարվա տնտեսական ցուցանիշերն էլ վերլուծելով,  շարունակում է արդիական մնալ, ի՞նչ է տալիս ԵՏՄ-ն  Հայաստանի տնտեսությանը հարցը: «Ռադիոլուրը» թեմատիկ անդրադարձում տնտեսագետների օգնությամբ փորձել է ստանալ նաև այս հարցի պատասխանը:

Back to top button