Քաղաքական

ՄԻՊ թեկնածու առաջադրելու կարգին վերաբերող նախագիծն ընդունվեց

lusinevasilyan
Խորհրդարանն այսօր ձայների 89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու կարգին վերաբերող նախագիծը: Գործող որոշման մեջ առաջարկվող փոփոխություննեը երեկ, հիշեցնենք,  բուռն քննարկումների առիթ դարձան: Քվեարկությունից առաջ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասել է, որ նախագիծը  փոփոխության չի ենթարկվել և քվեարկության  է դրվելու նույն  տեսքով: Սա բարկացրել է  այն պատգամավորներին, ովքեր երեկ  պնդում էին, որ պետք է  մի քանի թեկնածու առաջադրելու հնարավորություն սահմանել:

Խաչատուր Քոքոբելյանը հորդորել է չվախենալ 3 թեկնածու առաջադրելու հեռանկարից,  Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ի օրինակն է հիշեցրել:

Նախագծով առաջարկվում է օմբուդսմենի թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահել պետաիրավական հանձնաժողովին: Ըստ փոփոխության՝  հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է Պաշտպանի մեկ թեկնածու առաջադրել: Նրանցից, սակայն,  հանձնաժողովը կընտրի մեկին և որպես միակ թեկնածու կներկայացնի խորհրդարանի քննարկմանը: Նոր պաշտպանը կընտրվի պատգամավորների  ձայների 3/5-ով:

Back to top button