Մշակույթ

ՀԲԸՄ-ն գործարկել է նոր WebTalks-երի տեսանյութերի շարք՝ հայկական արվեստի եւ պատմության մասին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) սկսել է իր վերջին նորարարության՝ ՀԲԸՄ WebTalks օնլայն վիդեոների շարքը։ Այն ներկայացնելու է Հայաստանի արվեստի եւ պատմության մասին նյութեր։

Այս կարճ տեսանյութերի միջոցով ՀԲԸՄ WebTalks-ը ձգտում է ստեղծել գիտելիքների հարուստ շտեմարան եւ հավաստի տեղեկություններ տրամադրել հայկական հարցերով հետաքրքրվող օգտագերերին։

«Ամեն սերունդ ունի ինքնության և համայնքի հարցերի նկատմամբ իր ուրույն մոտեցումը: Այս «բազմասերունդ» հարթակի նպատակն է նպաստել մտավորականների, գիտնականների, արվեստագետների և այլոց՝ հայկական իրականությանը վերաբերող գիտելիքների և ըմբռնումների տարածումանն ու պահպանմանը: Ընտրված նյութերը հնարավորություն կընձեռեն օգտատերերին ուսումնասիրել իրենց «հայկականությունը» առաջատար փորձագետների և հասարակական կարծիք ձևավորողների օգնությամբ»,- ասել է ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ եւ  Ցեղասպանության եւ մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի տնօրեն Լենա Սարգսյանը։

Back to top button