Հասարակություն

Գիտնականները ապացուցում են՝ աշխարհի բոլոր լեզուները ծագել են մեկ ընդհանուր նախալեզվից

Գիտնականների խումբը պարզել է, որ աշխարհի բոլոր լեզուներն ունեն մեկ ընդհանուր իմաստաբանական արմատ, ասված է  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում։

Նման եզրակացության է եկել ամերիկյան Սանտա Ֆե ինստիտուտի լեզվաբանների եւ Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոսների հետազոտական խումբը։ Գիտնականներն ստեղծել են համակարգչային ալգորիթմ, որը թույլ է տվել ուսումնասիրել պատահական ընտրված 81 լեզուների կառուցվածքը։ Հետազոտության համար ընտրվել են հիմքային բառեր, որոնք ցույց են տալիս բնության երեւույթներն ու օբյեկտները՝ երկնային մարմիններ (աստղեր), օրվա ժամ (ցերեկ եւ գիշեր), նյութեր (քար եւ հող), ռելիեֆ (լեռներ եւ լճեր)։

Այսինքն՝ գիտնականները ուսումնասիրել են բառերը, որոնք հաստատ օգտագործել են մեր հեռավոր նախնիները։ Դրանք թարգմանել են լեզվից լեզու, իսկ համակարգիչը համեմատել եւ գտել է ընդհանուրը։ Արդյունքում՝ առանձնացվել են երեք խումբ հասկացություններ, որոնց ներսում մեծ է բազմանշանակությունը։ Առաջին իմաստաբանական խումբ են մտել բառեր, որոնք կապվում են ջրի հետ, երկրորդում՝ կոշտ օբյեկտները, երրորդում՝ բնության երեւույթներն ու հասկացությունները։

Նման խմբերի գոյությունը ցույց է տալիս, որ աշխարհի բոլոր լեզուներն ունեն մեկ արմատ։ Ուստի՝ Երկրի համար նախալեզուն պետք է լինի մեկը։ «Մինչեւ հետազոտությունը մենք գրեթե ոչինչ չգիտեին նրա մասին, թե ինչպես աշխարհի տարբեր լեզուներում տարբեր մտավոր հասկացությունները իմաստաբանական առումով իրար այքան մոտ են»,- ընդգծել է լեզվաբան Թանմ Բհաթաչարյան։

Back to top button