Հասարակություն

Այսօր սպասվում են թույլ տեղումներ

Հանրապետության տարածքում` փետրվարի 2-ի գիշերը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:

Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ օդի ջերմաստիճանը 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում` փետրվարի 2-ի գիշերը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ:

Back to top button