ՀասարակությունՍպորտ

CNN- ը Լևոն Արոնյանի մասին. թե ինչպես «շախմատի Դեյվիդ Բեքհեմը» դարձավ հայկական ազգային հերոս

Երբ Լեւոն Արոնյանը քայլում է իր իսկ  հարազատ  Հայաստանի փոզոցներով,  նրան դիմավորում է ծափահարող  բազմությունը. ռեստորանները պնդում են, որ նա իրենց մոտ անվաճար սնվի: Նորաթուխ ծնողներն իրենց երեխաներին Լևոնի պատվին կնքում են նրա անունով:

Արոնյանը  ոչ դերասան է, ոչ ակտիվիստ, ոչ էլ տիեզերագնաց: Նա շախմատիստ է՝ աշխարհում չորրորդ լավագույն շախմատիստը:  Եվ այս փոքրիկ, շախմատով տարված նախկին խորհրդային երկրում նա նաեւ ազգային հերոս է:

«Առաջին անգամ, երբ իմ նշանածը ժամանեց  Հայաստան, մենք կանգ առանք մի բենզալցակայանի մոտ եւ նրանք ասացին. «Մենք չենք պատրաստվում ձեզանից գումար վերցնել», — պատմում  է 33-ամյա «հայաստանյան Դեյվիդ Բեքհեմը», ինչպես նրան արտասահմանյան մամուլն է անվանում։  «Այնպես որ, նրա համար սա բավականին շոկային էր,», — ավելացնում է նա՝ նկատի ունենալով իր ավստրալիացի ընկերուհուն՝ Արիան Քաոլիին, ով շախմատի  միջազգային  չեմպիոն է, ում լավ տեսքի պատճառով մամուլն անվանում է «շախմատի Աննա Կուրնիկովա»:

Հայաստանի շախմատի արքան
Հայաստանում, որտեղ շախմատը պարտադիր  առարկա է բոլոր դպրոցներում, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը  նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Երեք միլլիոն բնակչություն ունեցող ազգի համար, Հայաստանն ունի աշխարհի բնակչության թվով ամենաշատ գրոսմաստերները: «Շախմատը  նման է ցանկացած տեսակի սպորտի, բայց այն կարծես  մի փոքր վանդակի մեջ լինի, որտեղ դուք պետք է հասկանաք, թե ինչպես է իր ուղեղն աշխատում, թե ինչպես է իր արյունը հոսում», — պատմում է Լեւոն Արոնյան:

Շախմատի « պապիկը»
Հայերի  ներկայիս սերը դեպի շախմատը  գալիս է 1960-ական թվականների շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանից: «Այդ ժամանակ Հայաստանը  Խորհրդային Միության ամենափոքր հանրապետություններից մեկն էր: Մենք  ոչ թե պարզապես մի ազգ ենք, ով պայքարում եւ կռվում է, այլ նաև  մի ազգ , ով կարող է  վերադառնալ մեր փառքի օրերին,  երբ մենք  մի մեծ երկիր էինք, մի երկիր, որը սահմանում էր  նոր կանոններ, — բացատրում է Լեւոն Արոնյանը։

«Երբ ճանապարհորդում եք Հայաստանով՝ տեսնում եք այն բոլոր վանքերը, բոլոր այն համալսարանները, որոնք 1500 տարեկան են, եւ  միշտ զգում եք, թե ինչպիսին ենք մենք: Այնպես որ՝ ես կարծում եմ, որ այն, ինչը տանում է մարդկանց  դեպի շախմատը, հետ է բերում այն զգացումը, որ մենք երբևէ եղել ենք գիտության ազգ»,- եզրափակում է Լեւոն Արոնյանը։

Back to top button