Հասարակություն

Հակառակորդը կրակել է նաև ականանետերից

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների հունվարի 30-ին և 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /8 արկ/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում:

Back to top button