Վերլուծական

Ա, Նավասարդյան. Մեծ հնարավորություններ՝ Հայաստանի համար

annanazaryan

Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Հայաստանի համար մեծ հնարավորություններ են բացվում եւ չպետք է դրանք ձեռքից բաց ըողնեն, այսօր հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Իրանը ցանկանում է ոչ միայն դառնալ տարածաշրջանի թիվ մեկ խաղացողը, այլև գերտերություն դառնալու նկրտումներ ունի, ասել է դիվանագետը։

 

Այժմ  բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում` Իրանի նկատմամաբ պատժամիջոցների վերացումից հետո և մեծ ճանապարհներ են բացվում նաև Հայաստանի համար, ասում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ շեշտելով,  մեր երկիրը պետք է ակտիվ լինի։ «Ալիևն ամեն ինչ կանի նաև Իրանից օգուտներ քաղելու համար»,- ասում է։

Իրանի փոխարտգործնախարարը վերջերս ցանկություն հայտնեց միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրեջանի միջեւ՝ Ղարաբաղի հարցով։ «Իրանն ուզում է վճռական ձայն ունենալ տարածաշրջանում, սակայն դժվար է ասել, թե որքանով  Հայաստանի օգտին կգործի։ Թեհրանն իր անձնական շահերն ունի: Ղարաբաղյան հարցում Թեհրանը նպատակ ունի և համառորեն չի ուզում, որ իր սահմանակից տարածքներում օտար զորամիավորում մտնի»,- նշեց դեսպանը՝ նկատելով, որ  պաշտոնական Երևանը պետք է աչալրջորեն վերլուծի իրադրությունը, հետո միայն  հայտարարություն անի:

Սեփական հարցերից զատ Հայաստանը նաև պետք է մասնակցի Սիրիայի հարցով բանակցություններին համոզված է Արման Նավասարդյանը։ «Մենք միակ պետականություն ունեցող ազգն ենք, որ այնտեղ համայնք ունի»,- ասում է։ Մյուս կողմից, սակայն, դեսպանը զգուշության կոչ է անում՝ Հայաստանը պետք է  գերտերությունների միջև լարվածության հարցում չեզոքություն պահպանել։

Նա այսօր ՀՀ- ում անհոգություն է նկատում, մինչդեռ, ըստ դեսպանի, պետք է ուժերը մոբիլիզացնել, երկիրը դնել կիսառազմական դրության վրա, կանանց զորակոչել։

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը զգուշություն չի դրևորում, այդ պետությունը խաղում է , սակայն Բաքվի վիճակը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել։ Այդ երկիրը զգալիորեն կրճատել է ռազմական բյուջեն, խնդիրներ ունի թալիշների հետ ու պատկերավոր ասած, ըստ Աման Նավասարդյանի, Ադրբեջանը  տենդի մեջ է հայտնվել։

Դեսպան Նավասարդյանը գովելի է համարում ՀՀ արտաքին քաղաքականությունը  հենց միայն այն բանի համար, որ անդամակցելով ՀԱՊԿ-ի անդամ ենք՝ համագործակցում ենք ՆԱՏՕ- ի հետ:

Back to top button