Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Հունվարի 30-ին, փետրվարի 2-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին` հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում հունվարի 30-ին, փետրվարի 2-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ ձյան հավանականություն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Back to top button