Քաղաքական

ԵԽԽՎ իմունային համակարգը լուրջ խնդիրներ ունի

arminegevorgyan
Այս շաբաթ ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում հակահայկական երկու բանաձև էր քննարկվում: Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուլթերի հեղինակած  «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անհեթեթ վերտառությամբ զեկույցը չընդունվեց։ Փաստաթղթում բրիտանացի պատվիրակը կոչ էր անում  Հայաստանին՝ դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, զեկույցում տեղ գտած կետերեից մեկով փորձ էր արվում ստեղծել հակամարտությամբ զբաղվող մեկ այլ կառույց ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի։ Մյուս, ոչ պակաս հակահայական զեկույցը, որի հեղինակն էր բոսնիացի Միլիցա Մարկովիչը ընդունվեց: Այս զեկույցում էր ասվում էր, որ Սարսանգի ջրամբարը որպես զենք է օգտագործվում հայերի կողմից, դրանով, իբրեւ թե մենք հայերս՝ սպառնում ենք ադրբեջանցիներին, զրկելով նրանց գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից: Ինչ սկզբունքով առաջնորդվեց ԵԽԽՎ- ն եվրոպացի ադրբեջանամետ պատվիրակների զեկույցները նման ճակատագրի արժանացնելով:


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը առաջնորդվեց որևէ մեկին չնեղացնելու սկզբունքով: Հավասարապես հիասթափեցրեց ու գոհացրեց թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմին: Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուլթերի հեղինակած  «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը  չընդունցվեց 66 կողմ և 70 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Մինչ տեղի կունենար քվեարկությունը, հայկական պատվիրակություն անդամ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը սուր քննադատության ենթարկեց ներկայացված զեկույցը՝ հայտարարելով, որ  սա ոչ այլ ինչ է,  քան մեղադրական եզրակացություն Հայասատանի հասեցին:

«Հայերին հնարավորություն չի տրվում ոչինչ ասել, և այնպիսի տպավորություն է, որ ոչ թե ԵԽԽՎ –ում, այլ Մեջլիսում նստած  լինենք: Նման զեկույցները ուղղակիորեն ստվեր են գցում հենց ԵԽԽՎ-ի վրա: Զեկուցողներն անգամ հարկ չեն համարել այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ և փաստաթղթում արտահայտել են միան Ադրբեջանի դիրքորոշումը»:

ԵԽԽՎ- ում  հայկական  պատվիրակության անդամ  Սամվել Ֆարմանյանը, զեկույցը չընդունվելուց հետո, Ստրասբուրգից  «Ռադիոլուրի»-ի հետ զրույցում նշեց, որ այս բանաձևի ընդունումը պարզապես կարող էր դառնալ գլխացավանք:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝  ոչ թե հայկական պատվիրակության կամ հայկական դիվանագիտության ջանքերը, այլ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հայտարարությունն ու զգուշացումն էր, որ ԵԽԽՎ-ին զսպեց, եւ չընդունվեց բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հակահայկական բանաձեւը:

Իսկ ահա բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչին ոչինչ չզսպեց, ու նրա  «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցը՝98 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց, չնայած, որ զեկույցի հեղինակը չէր եղել Լեռնային Ղարաբաղում:

Միլիցա Մարկովիչը հայտարարեց, որ ջրամբարը որպես զենք է օգտագործվում, սպառնում է ադրբեջանցիներին և զրկում նրանց գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից: Վերջինս նաև հայտարարեց, որ  իր մեղքով չէ, որ չի եղել Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շնորհակալություն հայատնեց բոլոր այն պատգամավորներին:

«Քվեարկությունը ցույց տվեց, որ ԵԽԽՎ-ի իմունային համակարգը լուրջ խնդիրներ ունի»:

Ի վերջո, ինչ կորցրեց Հայասատանը այս բանաձևի ընդունումից հետո, որն է այս բանաձևի վտագավոր կողը:  Հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն ասում է, որ քվեարկության վրա ազդեց փաստաթղթում հումանիտար հարցի առկայությունը։ ԵԽԽՎ-ն այս  որոշմամբ խոշոր հաշվով գնաց այնպիսի քայլի, որ կողմերից որևէ մեկը  իրեն պարտված չզգա:

Նկատենք, սակայն, որ Արմեն Ռուստամյանը հայտարել էր  առաջիկայում հայկական պատվիրակությունը Ջողազի ջրամբարի օրինակով Եվրոպայի խորհրդին ցույց կտա, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում ջրից զրկվել է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակչությունը: Բանն այն է, որ Տավուշի սահմանամերձ շրջաններում կա Ջողազի ջրամբարը, որի ոռոգման ջրերը տրամադրվել են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական դաշտերին։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հորդորում է Միլիցա Մարկովիչին հրավիրել Տավուշ ու թող  նա տեսներ, թե ո՞վ ում է զրկում ջրից:

Փաստորեն ստացվում է, որ Ադրբեջանը հիմա հանգիստ օգտվում է Ջողազի ջրից, իսկ մենք նույնիսկ չենք կարող ջրամատակարարման ամբարտակները բացել, քանի որ տեխնիկական ծառայությունները գտնվում են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Ու ստացվում է, այնպես, որ եթե Ջողազի դեպքում հարցը «զուտ տեխնիկական» է, որը քաղաքական աստառ չունի, ապա Սարսանգի ջրամբարի խնդիրն այնքան քաղաքականացված է, որ նույնիսկ քննարկումների առարկա է դարձել այնպիսի բարձր ամբիոնում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է։ Ի դեպ, պաշտոնական Ստեփանակերտը մշտապես արտահայտել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ:

Back to top button