Մշակույթ

Աննա Մելիքյանի ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին»  ֆիլմը «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբախության գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ», արժանացել է մրցանակի: Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է երեկ «Մոսֆիլմ» կինոստուդիայում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում 5 ֆիլմ է ներկայացված եղել՝ Դմիտրի Մեսխիևի «Գումարտակ»-ը, Աննա Մելիքյանի «Սիրո մասին»-ը, Ստանիսլավ Գովորուխինի՝ «Հրաշալի դարաշրջանի ավարտը»,  Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր»-ը, Սերգեյ Մոկրիցկու «Ճակատամարտ Սևաստոպոլի համար»:

Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը  2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել է ռուսական ժամանակակից կինոյի մի ամբողջ աստղաբույլ՝ Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և ուրիշներ:

Back to top button