Քաղաքական

ԱԺ 9-րդ նստաշրջանը՝ լարված օրակարգով

lusinevasilyan
Փետրվարի 1-ին կմեկնարկի Ազգային ժողովի 9-րդ՝ գարնանային նստաշրջանը: Խորհրդարանին թե քաղաքական , թե օրենսդրական լարված աշխատանք է սպասվում:  Նստաշրջանի օրակարգի նախագծում 164 հարց է,  41 միջազգային պայմանագիր: Թիվ մեկ խնդիրը, սակայն, Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունն  է: Այն պետք է համապատասխանեցվի նոր Սահմանադրության պահանջներին և ընդունվի մինչև հունիսի 1-ը: Խորհրդարանը շատ ավելի կարճ վերջնաժամկետ ունի նոր օմբուդսմեն ընտրելու համար: Ըստ օրենսդրության ՝ նոր օմբուդսմենը ԱԺ-ի կողմից պետք է ընտրվեի Կարեն Անդրեասյանի հրաժարականի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում: Ենթադրվում է, որ երկուշաբթի մեկնարկող քառօրյայի հենց առաջին նիստում նախագահողը կհայտարարի Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին:

Back to top button