Ցեղասպանություն 100Քաղաքական

Ֆրանսիայի նախագահը խոսել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին

Հունվարի 28-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Օլանդը խոսել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի անհրաժեշտության մասին, տեղեկացնում է լրագրող Ժան Էքյանը:

Ընթրիքին կմասնակցել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, հասարակական դեմքեր, արվեստագետներ, այդ թվում ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, միավորումների, Ֆրանսիայի այլ համայնքների ներկայացուցիչներ, ովքեր տուժել են ցեղասպանություններից:

Օլանդը նախորդ տարի ևս մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:

Back to top button