Հասարակություն

Հայաստանը աշխարհում քաղկեցի մահվան ցուցակում առաջինը. հայ մասնագետները համաձայն չեն

aidaavetisyan

World Life expectancy հետազոտական կենտրոնի՝ աշխարհում քաղցկեղային հիվանդացություններից մահացությունների ներկայացրած պատկերը, որի համաձայն Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, դժգոհության ալիք է բարձրացրել հայաստանյան մասնագետների մոտ։ Վերջիններս այսօր հանդիպել են լրագրողների հետ ու ներկայացել  քաղցկեղի տարածվածության խնդիրը Հայաստանում: Ըստ Ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանի՝ տարեկան ավելանում են նոր քաղցկեղային դեպքերը, սակայն մահացության ցուցանիշը մնում է նույնը: 

 

World Life expectancy հետազոտական կենտրոնի վերջերս  հրապարակած արդյունքների համաձայն՝ Հայաստանն աշխարհի 172 երկրների շարքում քաղցկեղային հիվանդություններից մահացությունների թվով գրավում է առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում է Զիմբաբվեն, երրորդը՝ Հունգարիան, ԵՏՄ մեր գործընկերներից Ղազախստանը՝ 14-ը, Ռուսաստանը՝ 15-ը, Վրաստանը 85-րդ, իսկ Ադրբեջանը՝ 72-րդ տեղում են: Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին զարմացրել է կենտրոնի ներկայացրած թվերը։ Նա նշում է, թե ուսումնասիրությունների մեթոդաբանությունն անհասկանալի է։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի «Առողջություն բոլորի համար» շտեմարանի տվյալներով՝ Հունգարիան և մի շարք միջին և բարձր եկամուտներ ունեցող  երկրներ  ունեն   բարձր կամ մեզ հավասար ցուցանիշներ, նշեց Բազարչյանը:

Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանն էլ հավելեց, որ կենտրոնի հրապարակած նյութը լուրջ հիմքեր չունի: Կայքում ներկայացված էր , որ Հայաստանում 100 հազար բնակչից տարեկան մահանում է 229-ը: Ըստ Գրիգոր Բադալյանի՝ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեռևս հաշվարկված չեն 2015 թվականի արդյունքները։ Նա ներկայացրեց  2014-ի պատկերը: «Մենք Հայաստանում ունեցել ենք 100 հազար բնակչին 277 նոր քաղցկեղ  հայտնաբերվածներ, որոնցից այդ տարում 100 հազար բնակչից մահացել է 188 մարդ»։

Առողջապահությունա նախարար Արմեն Մուրադյանն էլ հրապարակված նյութը որակեց սուտ և նշեց, որ ԱՀԿ տվյալներն այլ բան են ասում:

Կայքի հիմնադիր Թոմ Լեյդաքը Հայաստանից հնչած դժգոհություններին ի պատասխան նշել է, որ թույլ չեն տալու կասկածի տակ դնել իրենց  հետազոտության արդյունքները։: Կայքի հիմնադիրը նշել է նաև, որ կարևոր չէ Հայաստանն առաջին տեղում է, թե վերջին, կարևորը, որ խնդիրը հասկանա կառավարությունն ու հասարակության հետ համագործակցության շնորհիվ հասնի արդյունքների:

Հայ մասնագետները չցանկացան մեկնաբանել Լեյդաքի պարզաբանումն ու ներկայացրին   աշխարհում  և Հայաստանում քաղցկեղային հիվանդացության պատկերը:  Նրանց տվյալներով՝ քաղցկեղային հիվանդություններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում են տարեկան   3-4 տոկոսով: 2010 թվականին Հայաստանում գրանցվել է  7593 չարորակ ուռուցքներով առաջնակի հիվանդ, իսկ 2014-ին՝ 8365 : Այսինքն՝  4 տարվա մեջ աճել է մոտ 10 տոկոսով:  Մահացությունը 2010-ին  կազմել է 186, իսկ 2014-ին 188:

Քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից էլ  մանկական ուռուցքաբանը նշեց ոչ ճիշտ ապրելակերպն ու կոնցերոգեն ճառագայթումը:  Նրա տվյալներով՝  Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում տարածված է թոքի քաղցկեղը, ինչն էլ պայմանավորված է ծխախոտի չարաշահմամբ: Դանիայիում, Նոր Զելանդիայում և Կանադայում տարածված է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, այտեղ էլ շատ են օգտագործվում սպիտակուցները և այլն: Իսկ Հայաստանում տղամարդկանց մոտ տարածված է թոքի քաղցկեղը, կանանց մոտ՝ կրծքագեղձի ու արգանդի վզիկի քաղցկեղը:

Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ հայտնեց, որ 2015 թվականին հետազոտված շուրջ 40.հազար կանանցից 601-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, իսկ 207-ի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է նախաքաղցկեղային փուլում:

Այն, որ մեզ մոտ  սեփական առողջությանը հետևելու  մշակույթը տարեց տարի է ձևավորվում, փաստեց նաև ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը:  Հաճախ են լինում դեպքեր, երբ օրգանիզմում ուռուցքային վիճակը նկատելի է, սակայն դիմում են ոչ թե բժիշկների օգնությանը, այլ հեքիմների կամ սնխչիների, որոնց պատճառով էլ  շատ հաճախ հիվանդը դիմում է քաղցկեղի վերջին փուլում։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկը խոսեց նաեւ հասարակության մեջ այս հիվանդության բուժման թերահավատության մասին:

Առողջապահության նախարարն այսօր նշեց, որ հումանիտար ճանապարհով Հայաստան է ներկրվել «Ավաստին» անվամբ հակաուռուցքային դեղը, որը բաժանվել է հանրապետության բոլոր ուռուցքաբանական հիվանդանոցներին:

 

Back to top button