Մշակույթ

Գյուլերի մասին պատմող «Ստամբուլի աչքը»՝ Ստամբուլի փառատոնի եզրափակիչ

Աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող  «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը Սալոնիկի միջազգային  կինոփառատոնում եզրափակիչի մասնակից է դարձել, գրում է «Հյուրիեթը»:

Ֆիլմի պրոդյուսերն է Ումրան Սաֆթերը:   Ֆիլմի պրեմիերան  տեղի կունենա ԱՄՆ-ում, իսկ մարտին  Հունաստանում։ Վերջերս  Վաշինգտոնի կինոփառատոնում ֆիլմը նույնպես դուրս է եկել եզրափակիչ:

«Ստամբուլի աչքը» ֆիլմը  պատմում է Գյուլերի պատմությունը, նրա  գործերի հետահայաց ցուցահանդեսի նախապատրաստական ​​փուլերը  Ստամբուլում:  Գյուլերին Գյուլեր է դարձրել նրա հետաքրքրությունը, հնարամտությունը եւ քաջությունը եւ այն ցուցադրվել է ֆիլմում՝  մի շարք պատմությունների միջոցով:

Back to top button