ՀասարակությունՄիջազգայինՏեսանյութ

Բաբելոնացի մաթեմատիկոսներն օգտագործել են երկրաչափական ժամանակակից գործիքներ

Յուպիտերի շարժը նկարագրող հնագույն կավե սալիկները ապացուցում են, որ բաբելոնացի գիտնականները կարողացել են այս մոլորակի դիրքը որոշել 1500 տարի ավելի շուտ, քան՝ եվրոպացի գիտնականները։ Science ամսագիրը հրապարակել է այս հետազոտության մասին նյութերը։

Space.com- ը գրում է, որ Յուպիտերի անկանոն շարժը, որի դիրքն անընդհատ փոփոխվում է իր եւ Երկրի ուղեծրից կախված, պետք է անտիկ աստղագետների համար շատ հարցականներ առաջացներ։ Այդ երեւույթի բացատրությունը պահանջում էր մաթեմատիկական առաջադեմ գործիքներ։

Հաշվի առնելով նաեւ այլ սալիկներում առկա տեքստները՝ գիտանականները եկել են այն համոզման, որ հին բաբելոնացիները օգտագործել են բավականին ժամանակակից տեխնիկա՝ Յուպիտերի շարժը հաշվարկելու համար։

Back to top button