Հասարակություն

Հայոց բանակի տոնը նշվել է նաև Արմավիրի մարզում

satikisahakyan
Հայոց բանակի կազմավորման 24-ամյակը հանդիասավությամբ է նշվել նաև Արմավիրի մարզում: Նիստին ներկա էն եղել նաև հայկական բանակի սպաներն ու զինծառայողները: Արմավիրի մարզպետը նրանց և բանակի կազմավորման գործում մեծ դեր ունեցած երկրապահ կամավորականներին հանձնել է դրամական պարգևներ: Տոնակատարությունն ուղեկցվել է համերգով, որտեղ ելույթ են ունեցել նաև զինծառայողները:

 

 

Տերունական աղոթքով սկսվեց Արմավիրի մարզում  հայոց բանակի կազմավորման 24-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը:  Բանակ, որի ծնունդն անհրաժեշտ էր մեր պետականության կրկին հիմնադրման ու ամրապնդման համար: Այսօր հազարավոր հայորդիներ հպարտորեն են ծառայում հայկական բանակում՝ գիտակցումով, որ պաշտպանում են հայրենիքն ու հարազատ տունը: Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը զուգահեռներ անցկացրեց տարբեր ժամանակաշրջանում մեր բանակի տարած հաղթանակի ու բանակում տիրող առողջ մտածողության  մասին՝ սկսած Ավարայրի ճակատամարտից մինչև արցախյան պատերազմ՝ չբացառելով ներկա լարված իրավիճակն ու հայ զինվորի համարժեք պահվածքը:

Հայոց բանակն անցել է բարդ ու դժվարին ուղի, հաղթահարել ՝բազմաթիվ խոչընդոտներ, դարձել ամրակուռ և իր փորձառությամբ շարունակում է դիամակայել  թշնամու ոտնձգություններին: Արմավիրի մարզում տեղակայված  Էջմիածնի հակաօդային պաշտպանության զորամասում է ծառայում մայոր Ռուբեն Գևորգյանը: Իր կյանք արդեն  22 տարի կապել է հայկական բանակի հետ, ծառայությունը իր համար սրբություն է,  կյանքը չի պատկերացնում առանց բանակի: Ռուբեն Գևորգյանի որդին ծառայում է Սրցախում և հիմա գտնվում է սահմանին: Յուրաքանչյուր ծնող հպարտությամբ է լցվում տեսնելով զավակին զինվորական համազգեստով, որպես հայրենիքի պաշտպանի: Մայոր  Ռուբեն Գևորգյանը ցանկանում է, որ բոլորի ծառայությունն անցնի խաղաղ պայմաններում և առողջ վերադառնան տուն:

Բանակի օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքն ասաց Արամվիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը . «Այս հանդիսավոր պահին արտահայտելով բոլորիդ իղձերն եւ ցանկությունները, շնորհավորում եմ քաջակորով հայ զինվորին, սպաներին, երկրի պաշտպանության կառույցների բոլոր նվիրյալներին , ովքեր գիշեր ու զօր հսկում և ամրապինդ են դարձնում մեր հինավուրց երկրի սահմանները»:

Տոնդ շնորհավոր Հայոց  փառապանծ բանակ:

Back to top button