Հասարակություն

Հայոց բանակը մեզ համար եկեղեցի է, որը սակարկության ենթական չէ. Դավիթ Ամալյան

alisagevorgyan
Երգիչ-երգահան, արցախյան պատերազմի մասնակից  Դավիթ Ամալյանի համոզմամբ` Հայոց բանակը մեզ համար եկեղեցի է, որը սակարկության ենթական չէ:  Իսկ գրականագետ Դավիթ Գասպարյանը  ցանկանում է, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ հպարտանա իր զինվորով, որովհետև նա արժանի է դրան: Բանակի օրվա առիթով նրանց հուշերն ու մեկնաբանությունները՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

 

«Մաքուր ժամանակներ էին և նվիրյալները շատ արագ առանձնանում էին ՝ աննկատ, լուռ, մեկ էլ տեսար, արդեն ճակատում էին: Փախցնելու ժամանակը չէր, գնալու ժամանակն էր»,-գրականագետ Դավիթ Գասպարյանն է հիշում արցախյան շարժման, իսկ հետո նաև բանակի կազմավորման առաջին տարիները:David Gasparyan

«Անկախության տարիներին մենք շատ բան կորցրերցինք,  բայց ստեղծեցինք բանակ, որով այսօր հպարտանում ենք: Գրականագետը հպարտանում է, որ բանակում են ծառայել իր երկու որդիներն ու նաև՝ թոռը, ցանկանում է, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ հպարտանա իր զինվորով, որովհետև նա արժանի է դրան:

Երգիչ-երգահան, արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանն իրեն կոմպետենտ չի համարում խոսել բանակի մասին: «Մասնակից եմ եղել այնքանով, որքանով…»,-իրեն հատուկ համեստությամբ ասում է Ամալյանը: Իրականում 16 տարեկանում նա արդեն «Աղվանական» ջոկատին կից, 15-16 տարեկան տղաներից կազմված , այսպես ասած, «Ճտերի» ջոկատից էր, որը խիստ սկզբունք ուներ՝ շատ չլուսաբանվել ու Երևանում  զինվորական հագուստով չերևալ: Պատերազմի տարիներն այսօր խմբագրում են ու փորձում հիշել միայն դրականը, հումորային պատմությունները, երբ ջոկատի ողջ մնացած տղաներով հավաքվում են:davit amalyan

Բոլոր նրանց, ովքեր հարցնում են, թե ինչու պիտի իրենց տղան ծառայի, իսկ  օլիգարխի տղան՝ ոչ, Դավիթ Ամալյանը պատասխանում է.«Եթե այդպես եք մտածում, ուրեմն այդ օլիգարխից տարբերվում եք միայն նրանով, որ դեռ փող չունեք: Նույն մտածողությունն է»: Ինչ վերաբերում է բանակի խնդիրներին.«Բոլորիս երազանքն է, որ մեր բանակը լինի կատարյալ, բայց կյանքում կատարյալ ոչինչ չի լինում, իսկ բանակը ընթացք է, անընդհատ սերնդափոխություն, անընդհատ աշխատանք, լավ ու վատ երևույթների հաջորդականություն»:  Դավիթ Ամալյանի համոզմամբ՝ Հայոց բանակը մեզ համար եկեղեցի է, որը սակարկության ենթական չէ:

Back to top button