Հասարակություն

Կայացած ու մարտունակ. մեր համաքաղաքացիների գնահատականը՝ Հայոց Բանակի մասին

hasmikdilanyanlianaeghiazaryan
Հայոց 24- ամյա բանակի գնահատականը՝ ըստ ՀՀ շարքային քաղաքացիների: Նրանք բոլոր համակարծիք են՝ Հայաստանի նորանկախ հանրապետության զինված ուժերը կայացած, հզոր ու անպարտելի կառույց է:  «Ունենք կայացած ու մարտունակ բանակ»,- 24-ամյա հայկական բանակը  գնահատում են մեր համաքաղաքացիները:  Այսօր արդեն հետադարձ հայացք գցելով հայկական բանակի անցած տարիներին, օբյեկտիվորեն գնահատում են իրավիճակը:

 

Չնայած իր երիտասարդ տարիքին, հայկական բանակը հասուն է, այստեղ իհարկե բացթողումենր լինում են,. սակայն, անկախ տոնական օրվա տրամաբանությունից, հարցվածները նույնիսկ ավելորդ են համարում այդ մասին հիշատակելը, «սահմանին կանգնած հայ զինվորն է մեր խաղաղության գրավականը»,- հիշեցնում են, նրանց  գերակշռող մասը նաև ծառայող հարազատներ ունի հայկական բանակում:

Հայկական բանակի մարտունակությունն ընդգծում են նաև մեր սփյուռհաքահայ ու հատկապես սիրիահայ հայրենակիցները, նրանք իրենց սեփական մաշկի վրա են զգացել  մարտունակ բանակ  ունենալու կարևորությունը: Քչերն են ձայնագրվում, աչքների  առաջ  սիրիական պատերազմն է, ծննդավայրն ու հիշողությունները, քչախոս են նաև:

Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր. ձմեռվա ցրտին ու ամառվա շոգին  դու սահման ես պահում,  մեր  Հայրենիքը, իսկ մենք՝ քեզանից հեռու, քո կյանքի գնով  ձեռք բերած խաղաղությամբ ենք  ապրում, ամեն օր աղոթում այդ խաղաղության համար:

Back to top button