Քաղաքական

Դ. Բաբայան. ԵԽԽՎ իմունային համակարգն ուժեղ չէ

arminegevorgyan

ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ողջունելի է համարել, որ Եվրախորհրդի Խորհրդաժողովը հունվարի 26- ին մերժեց բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա նշել է, որ խայտառակ այդ բանաձը չի ընդունվել «հայաստանյան դիվանագիտության և Սփյուռքի մեր բարեկամների համակարգված աշխատանքի» շնորհիվ։

Ինչ վերաբերում է  98 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված  Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից» վերնագրով զեկույցին, ապա դա «շատ վատ է», որովհետեւ, ըստ Դավիթ Բաբայանի «ԵԽԽՎ իմունային համակարգն այնքան էլ ուժեղ չի»։

Դավիթ Բաբայան. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ

Back to top button