Միջազգային

Հռոմում անտիկ մերկ արձանները ծածկվել են՝ ի պատիվ Իրանի նախագահի

Ւրանի նախագահ Հասան Ռոուհանիի պատմական այցը Հին աշխարհամաս շարունակվում է: Նախօրեին, ինչպես հայտնել էինք, Իտալիա այցի շրջանակներում Իսլամական հանրապետության առաջնորդին ընդունել էին Իտալիայի նախագահն ու վարչապետը, Կաթոլիկ եկեղեցու հովվապետը:

BBC-ին Ռոուհանիի այցի վերաբերյալ հետաքրքրական արարողակարգային մանրամասներ է ներկայացնում: Հռոմի Կապիտոլիումի թանգարանում Իրանի նախագահի ելույթի ժամանակ հրահանգել են փակել այնտեղ ցուցարվող անտիկ մերկ արձանները՝ ի նշան հարգանքի Իսլամական հանրապետության նախագահի նկատմամբ:

Իտալիայի իշխանությունները նաև համաձայնել են Ռոուհանիի պատվին տրվող ընթրիքի ճաշացանկից հանել գինին: BBC-ին հիշեցնում է, որ Թեհրանը այցից առաջ արարողակարգային մանրամասները համաձայնեցնելիս նման պահանջով դիմել էր նաև Ֆրանսիայի իշխանություններին: Ելիսեյան պալատը, սակայն հրաժարվել էր ճաշացանկից հանել ավանդական ֆրանսիական գինին:

Back to top button