Հասարակություն

Օլանդը կմասնակցի կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 28-ի երեկոյան կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Nouvelles d`Armenie-ի փոխանցմամբ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում է, որ ընթրիքը տեղի կունենա Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում, միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ ընթրիքն անցկացվելու է Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո: Ընթրիքին կմասնակցեն քաղաքական գործիչներ, հասարակական դեմքեր, արվեստագետներ, այդ թվում ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, միավորումների, Ֆրանսիայի այլ համայնքների ներկայացուցիչներ:

Օլանդը նախորդ տարի ևս մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:

 

Back to top button