ՏեսանյութՔաղաքական

Պատմությունը շատ հաճախ խեղաթյուրվում է քաղաքական գործիչների կողմից.Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

«Պատմությունը շարունակվող երկխոսություն է անցյալի ու ներկայի միջև,  բայց շատ դեպքերում պատմական անցյալի մեկնաբանությունները ենթարկվում են փոփոխությունների նոր  քաղաքական իրողությունների ու հեռանկարների հանգույն»,- այս մասին Եվրոպայի խորհրդի ազատ դեբատի ժամին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել ֆարմանյանը` հավելելով. «Եվ շատ հաճախ մենք հանդիպում ենք բազում դեպքերի, երբ պատմությունը ոչ միայն օգտագործվում է որպես պատմություն, այլ խեղաթյուրվում է քաղաքական գործիչների կողմից»:

Ավելին, ըստ Սամվել Ֆարմանյանի, շատ են դեպքերը, երբ պատմությունը դառնում է  քաղաքականացված՝ ծառայելով կոնկրետ պետությունների քաղաքական նպատակների  ու հեռահար նպատակներին:

«Շատ պետություններ փորձում են համախմբել, հավաքել առավել հզորություն շատ հաճախ  օգտագործելով մեխանիզմներ, որոնք հակասում են Եվրոպայի խորհրդի արժեքներին»,- նշել է Սամվել Ֆարմանյանը և հավելել, որ այս ամենն արվում է առավել շատ քաղաքական հզորության   ամրապնդման  նպատակով:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը նշել է, որ ելույթը նպատակ ունի հնչեցնել իր մտահոգությունը` պատմությունը  վերանայելու փորձերի առնչությամբ, որոնց, ըստ նրա, հետևում են քայլեր, որոնք բնորոշ են բռնակալ կառավարման մոդելին:

«Եվ այս միտումը տարածվում է Եվրոպայի սահմաններից դուրս»,- ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը՝ ավելացնելով, որ այս առումով Թուրքիան բացառություն չէ: Սամվել Ֆարմանյանը հավելել է, որ գլոբալիզացված աշխարհում չափազանց կարևոր է վստահ լինել ինչպես պատմության, այնպես էլ դրա վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների վրա:

Աղբյուր՝ Tert.am

Back to top button