Հասարակություն

Մի շարք ավտոճանապարհներ բքի պատճառով դժվարանցանելի են

selimՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Աբովյանում, Նաիրիում, Սևանում,
Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Ճամբարակում, Ապարանում, Վայքում,
Եղեգնաձորում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լոռիում, Սպիտակում,
Արթիկում, Աշոցքում տեղում է ձյուն:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և
Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:

Սաստիկ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի և
Քեթիի լեռնանցքները, Աշոցք-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ
ճանապարհահատվածները, Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհները, Սարավանի
լեռնանցքը:

Ծանրաքաշ ավտոմեքենաների համար դժվարանցանելի է  Իջևան-Նոյեմբերյան
ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button