Քաղաքական

ԼՂ հարցով «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի

Լեռնային Ղարաբաղի հարցով այսպես կոչված «Լավրովի փաստաթուղթ» գորյություն չունի: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր իր ամենամյա ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորմանը, հայտարարել է, որ «Լավրովի փաստաթուղթ» ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ գոյություն չունի, կա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մոտ 5 տարբերակ:

«Կա փաստաթղթերի շարք, որոնք համանախագահները նախապատրաստել են բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը հիմնարար սկզունքների կարգավորման առաջին քայլերը նախապատրաստելու մասին է: Նա պարզաբանել է, որ այդ սկբունքների վրա պետք է նախապատրաստի խաղաղ համաձայնագիր, որը իրավական բնույթի կլինի: Այդ փաստաթղթի տարբերակները տրվել են պահման ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին: Դրանք գտնվում են այդ կազմակերպության պահոցներում: Դրանք միակ  թղթերն են, որոնք կարելի է փաստաթուղթ անվանել»,- Ինտերֆաքս -Ադրբեջանի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի արտգործնախարարն իր ամենամյա ասուլիսում՝ ամփոփելով 2015 թվականը:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին Սերգեյ Լավրովի նոյեմբերին Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը հայտարարել էր, թե Ռուսաստանի արտգործնախարարը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել:

Back to top button